Իրանի հետ բարձրացված ԱՄՆ բոլոր հարցերն ուղղակիորեն չեն վերաբերում Ամերիկայի ազգային անվտանգությանը։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Նա մանրամասնել է, որ նման հարցերին են առանչվում, օրինակ, իրանական հրթիռները։
«Միջուկային ծրագիրն ուղղակիորեն կապված է ԱՄՆ ազգային անվտանգության և համաշխարհային անվտանգության հետ։ Մյուս հարցերը, մասնավորապես՝ հրթիռների հարցը, ուղղակիորեն կապված չեն ամերիկյան անվտանգության հետ։ Դա, առաջին հերթին, վերաբերում է Իսրայելի և տարածաշրջանի երկրների անվտանգությանը։ Սակայն, եթե միջուկային ծրագրի լուծում գտնվի, որը կբավարարի երկու կողմերին էլ, ապա ավելի հեշտ կլինի լուծել այլ հարցեր վստահության միջավայրում»,- CNN Türk-ի եթերում ասել է Ֆիդանը։
Նա նշել է նաև, որ իրանցիների քննարկվող հարցերի քանակը տարբերվում է ԱՄՆ օրակարգում առկա հարցերի քանակից։
«Իրանը ցանկանում է քննարկել երկու հարց՝ ինչ կլինի ուրանի հարստացման ներկայիս ծրագրի հետ և ինչ կլինի արդեն 60%-անոց հարստացված ուրանի հետ։ Իրանը մտադիր է քննարկել միջուկային դոսյեի միայն այս երկու կողմերը»,- հավելել է թուրք նախարարը։


