Փետրվարի 10-ին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-11-ն առանձին հատվածներում հնարավոր է՝ մառախուղ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։


