«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 6 ամիս ճամփորդելուց հետո վերադարձել է Հայաստան, որտեղ, ինչպես ինքն է հավաստիացնում, ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ նույնն է, նույն սցենարով: «Զբոսնել եմ 9 պետություններում, որտեղ ծախսել եմ այն գումարը, որը Հայաստանում էի ծախսում: Եվ այդ պետություններից շատերում չգիտեին` հայն ինչ բան է: Ամոթ մեզ: Սցենարը Հայաստանում նույնն է մնացել` շեղել ժողովրդին իրական և ավելի լուրջ խնդիրներից, տանել երկրորդական և ոչ կարևոր խնդիրների ուղղությամբ»,- իր խոսքուն հավելեց Կարապետյանը:
Նա անդրադարձավ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից նախագահ Սարգսյանին ուղղված այն հարցը, թե ճի՞շտ է արդյոք, որ նախագահը 70 մլն եվրո էր պարտվել խաղատներում: Տիգրան Կարապետյանի համոզմամբ` դա այն հարցը չէ, որ պետք է տրվեր, քանի որ դրա մասին գիտեն բոլորը: «Ինձ, օրինակ, մի լրագրողուհի զանգահարեց և հարցրեց, թե ես խաղատներ գնում եք, ես էլ պատասխանեցի` բացի գեյակումբներից, ամեն տեղ էլ գնում եմ, փառք Աստծո»,- հավելեց Կարապետյանը:
Լրագրողի այն հարցին, թե կլքի՞ արդյոք Կարապետյանը Հայաստանը, պատասխանեց. «Ես Հայաստանից երբևէ չեմ գնա, այդ հաճույքը ոմանց չեմ պատճառի, մասնավորապես իշխանություններին: Զաթո իրենց պլաններում կար այդպիսի բան»,- ասաց Տիգրան Կարապետյանը:


