Լագոսից դեպի Պորտ Հարկուրտ թռչող «Arik Air» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդում շարժիչի շարքից դուրս գալու հետո։ Լուրը հայտնում է «Մետրո» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց։ 80 ուղևոր տեղափոխող «Բոինգ 737»-ը ուժեղ պայթյունից հետո կորցրել է ձախ շարժիչը ։ Անձնակազմը անմիջապես սկսել է արտակարգ իրավիճակների ընթացակարգերը։
Ինքնաթիռը կարողացել է շարունակել թռիչքը մեկ աշխատող շարժիչով և անվտանգ վայրէջք կատարել Բենինում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղևորներից կամ անձնակազմից ոչ մեկը չի տուժել։
Նիգերիայի վթարների հետաքննության բյուրոյի (NSIB) խոսնակը հաստատել է, որ միջադեպը «թռիչքի ժամանակ շարժիչի խաթարման» հետևանք է եղել։ Գործակալությունը Բենին է ուղարկում մասնագետների նախնական խումբ՝ ինքնաթիռը անվնաս պահելու, ապացույցներ հավաքելու, անձնակազմին և վկաներին հարցաքննելու և թռիչքի տվյալների ձայնագրիչները առգրավելու համար։
NSIB-ը հայտարարել է, որ համագործակցում է Նիգերիայի քաղաքացիական ավիացիայի վարչության և «Arik Air»-ի հետ՝ միջադեպի պատճառը և հնարավոր նպաստող գործոնները պարզելու համար։


