Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ստուգումների։

«Սակայն, մենք համաձայն չենք, որ ստիպված պետք է լինենք հրաժարվելու խաղաղ միջուկային էներգիայից՝ արդյունաբերական, բժշկական, գյուղատնտեսական և այլ նպատակներով»,- նշել է Իրանի նախագահը։