Հինգ նորածինի մարմին է հայտնբերվել հոկտեմբերի 7-ի առավոտյան Մերձմոսկովյան Բալաշիխում գտնվող աղբարկղներից մեկում: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:
Աղբարկղը, որտեղ հայտնբերել են հինգ նորածինի մարմիներով փաթեթը, գտնվել է տեղի դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա: Ականատեսներից մեկի խոսքերով ամբողջ տարածքը շրջապատվել են ոստիկանության կողմից:
Համաձայն ՌԴ Մոսկվայի շրջանի քննչական շրջանի տեղեկատվությամբ տեղի հետաքննումը իրականացվում է քննիչներին և տեսչության քրեական ոստիկանները: Մարմինները ուղարկվել են դիահերձարան դատաբժշկական փոչձաքննություն կատարելու համար: Նախանական տվյալներով հայտնաբերված նորածինները համապատասխանում են ներարգանդային պտուղի 6-7 ամիս զարգացման: Ոստիկանությունը և քննիչները փորձում են պարզել, թե ով կապ ունի կատարվածի հետ: Տվյալ գործով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 123-րդ հոդվածով: Առավելագույն պատիժը այս հոդվածով նախատեսված հինգ տարի ազատազրկումն է: