Մինչև մարտի 5-ը խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ընտրել բանկը և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով։ Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի անձնագիր չունի։
«Անուն-ազգանունով գիտենք, թե ովքեր անձնագիր չունեն։ Խոսքը 2500 մարդու մասին է, որոնք այն չունեն, որովհետև նախկինում կարիք չեն ունեցել որևէ ծառայությունից օգտվելու և իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են։ Բայց հիմա այդ անհրաժեշտությունը առաջացել է։ Արդեն շատերի հարցը կազմակերպել ենք, և անձնակազմը զբաղվում է դրանով, որպեսզի ապրիլի 1-ից որևէ մեկը իրավունքից չզրկվի», - ասաց Թորոսյանը։


«Չեմ բացառում՝ հատուկ դեպքեր լինեն, բայց միևնույն է՝ չեն զրկվի իրենց կենսաթոշակից»,– հավաստիացրեց նախարարը։

ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են. «Կծածկենք այդ հարցը»։