Ռուսաստանը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ին և Թուրքիային՝ ազդեցություն ունենալ Կասպից ծովի տարածաշրջանի վրա։ Այս մասին Ատլանտյան խորհրդում հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի բարձրագույն դպրոցի դասախոս Բրենդա Շաֆերը, փոխանցում է «ՊոլիտՆավիգատոր»-ը։

«Հունիսին Հայաստանում տեղի կունենան ընտրություններ, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի ընթացքում կճանաչվի Հայաստանի հրաժարումը Ղարաբաղից։ Քանի դեռ այս հարցերը լուծված չեն, Ռուսաստանը պահպանում է ազդեցության բազմաթիվ լծակներ։ Ռուսաստանը Հայաստանում ունի երկու ռազմաբազա։ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի օդային տարածքը և նրա ողջ ռազմավարական ենթակառուցվածքները, ներառյալ ԱԷԿ-ը», - ասել է Շաֆերը։


Սրան դիմակայելու համար ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի և նավթամթերքի մատակարարումներին։


«Խոսքը նաև օպտիկամանրաթելային մալուխների անցկացման մասին է, որպեսզի նվազեցվի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և թուլացվի համացանցի միջոցով տարածվող ռուսական ազդեցությունը», - նշել է Շաֆերը։