Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկած շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Նա համաձայնեց ոչ ոքիի 43-րդ քայլում:
Երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Շաքրիյար Մամեդյարովը: