Sports.kz կայքը Ղազախստանի առաջնության 29-րդ տուրի ավարտից հետո կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը: Հավաքականի կենտրոնական պաշտպանների զույգը կազմում են Ակտոբեի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և Կարագանդայի Շախտյորի ֆուտբոլիստ Ալդին Ջաջիչը:
Նրանց մասին գրված է. «Արզումանյանը և Ջաջիչը հերթական անգամ ցույց տվեցին, որ տիրապետում են բարձր որակների: Նրանք երկուսն էլ դարձան գոլերի հեղինակներ և կարող ենք ասել, որ շատ հարձակվոներից ավելի հաջող գործեցին»: