Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հարվածել է Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի, հաղորդում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրապաշարների տեղափոխման համար», - ասված է հրամանատարության X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։ ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չկան։