Դոնեցկի Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մենք չպետք է մոռանանք, որ Մխիթարյանը Շախտյոր էր տեղափոխվել Մետալուրգից` Ուկրաինայի առաջնության միջին թիմերից մեկից: Ինձ զարմացնում են ոչ այնքան նրա հաջողությունները խաղադաշտում, որքան նրա ընդհանուր վարքը: Ես Մխիթարյանին տեսնում էի որպես թիմի առաջատար և համառում էի նրա տրանսֆերի համար:

Արդյունքում ես իրավացի էի: Նա շատ աճեց Շախտյորում: Շախտյորը նրան հսկայական օգուտ բերեց: Մենք միշտ նրա հետ ենք, նա մեր եղբայրն է, և մենք նրա պակասը զգում ենք: Բայց, միաժամանակ, մենք փորձում ենք մոռանալ հեռացող ֆուտբոլիստներին և լիովին վստահել նրանց, ովքեր խաղում են մեր թիմում: Ամեն ինչ անում ենք, որ նրանք էլ հասնեն նույն խաղամակարդակին»: