Փետրվարի 18-ին Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է: Ողջ իրավապահ համակարգը զարմացած է, թե ինչպես կարող է ոչինչ չասող թեմայի շուրջ այսքան երիտասարդներ փորձեն զենքով «հաշիվ մաքրեl» միմյանցից:
Բանն այն է, որ մասնակիցներից մեկի ընկերուհու աղջկան են մոտեցել, ու նա զգուշացրել է իր ընկերուհու աղջկանից հեռու մնան, չմոտենան, սակայն զգուշացումները չեն ազդել ու բանը հասել է զինված հանդիպմանը:
Ի դեպ, աղմկահարույց տեսանյութում նկատում ենք, որ ինքնաձիգը ձեռքին տղամարդը կրակում է մյուս խմբի տղաների վրա, սակայն ինքնաձիգը ձեռքին տղամարդուն իրավապահները դեպքից անցել է 5 օր, սակայն մինչ օրս չեն հայտնաբերել:
Այսօր ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Արսեն Վարդանյանը, հիվանդանոցում մահացել էր։
Մանրամասները՝ տեսանյութում․


