168.am-ը գրում է. Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, որովհետև դա կհակասի ԵԽ ԽՎ կանոնադրությանը:
ԵԽ ԽՎ կանոնադրությունը, սակայն, ազգային պատվիրակությունների կազմավորման երկու սկզբունք է առաջադրում` քաղաքական և գենդերային հավասարակշռություն: Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, և ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, ևս 3 կին պատգամավորներ կան: Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանին 2014թ. հունվարի 1-ից կփոխարինի ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը: