Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը երկու տարի առաջ ՊՍԺ-ին մերժել է իսպանացի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերի համար 250 միլիոն եվրո առաջարկը:

«Դա եղել է երկու տարի առաջ։ ՊՍԺ-ն մեզ առաջարկեց 250 միլիոն եվրո Լամին Յամալի համար։ Մենք հրաժարվեցինք։ Այն ժամանակ նա 17 տարեկան էր։ Ոմանք կարծում էին, թե մենք խելագար ենք»,- կատալոնական ակումբի նախկին նախագահի խոսքը փոխանցում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Յամալը «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշել է 2023-ին, 15 տարեկանում: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 33 հանդիպում, դարձել 15 գոլի եւ 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։