Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալներով՝ ուրբաթ իրանական անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել Արաբական ծովում ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրի գտնվելու շրջանում։

Իրանի հարավ-արեւելքից արձակված անօդաչու թռչող սարքը թռել է Օմանի ծոցի վրայով եւ ուղղվել դեպի Արաբական ծով՝ Օմանի ափից արեւելք։

Եվրոպական Sentinel-2 արբանյակից ստացված վերջին պատկերների համաձայն՝ USS Abraham Lincoln-ը գտնվում է Արաբական ծովում՝ Իրանի ափից մոտ 780 կիլոմետր հեռու եւ Օմանի ափին գտնվող Դուքմ քաղաքից 250 կիլոմետր հարավ-արեւելք։


CENTCOM-ը հայտնել է, որ փետրվարի 3-ին ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր Արաբական ծովում գտնվող ավիակիրին։