ԱՄՆ վարչակազմի գործողությունները զրկում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սահմանադրորեն երաշխավորված արդար դատավարության իրավունքից: Կարակասին արգելվում է վճարել նրա պաշտպանության համար: Այս մասին ասվում է փաստաբան Բարի Փոլաքի ներկայացրած միջնորդագրում։
«ԱՄՆ կառավարության վարքագիծը ոչ միայն խախտում է Մադուրոյի իրավունքները, այլեւ դատարանի արդար դատավարություն անցկացնելու պարտավորությունը»,- նշվել է միջնորդագրում։
Փաստաբանն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն անհիմն կերպով խոչընդոտում է Կարակասին վճարել Մադուրոյի պաշտպանության համար, չնայած այն հանգամանքին, որ Վենեսուելայի կառավարությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը։


