Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը դեռևս չեն որոշել ինչ անել մայրական կապիտալի հետ, որը տարամադրվում է երգչուհուն երկրորդ և երրորդ երեխայի համար: Բանը նրանումն է, որ անհրաժեշտ է տրամադրել սուբսիդիաներ որոշ հարցերում: Այս մասին պատմել է Գալկինը «комсомольская правда» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Իսակապես պետք է տրամադրվի մայրական կապիտալ, սակայն իմ եղբոր փորձից, ով նույնպես փորձել է ստանալ մայրական կապիտալ, կարող եմ ասել, որ մեզ մոտ այս հարցը շատ դժվարություններ է առաջացնում: Բանը կայանում է նրանում, որ մայրական կապիտալը պետք է ներդնել որոշակի հարցերում»,- նշել է Գալկինը և ավելացրել.«Որպես օրինակ այն կարելի է օգտագործել անշարժ գույքի բարելավման համար, սակայն անհարմար եմ զգում պետությունից փող պահանջել բնակավայրի բարելավման համար:Կարելի է այն օգտագործել կրթության մեջ, սակայն ես դեռ չեմ որոշել, թե որտեղ պետք է կրթություն ստանան իմ երեխաները»:
Համաձայն Ռուսաստանում գործող օրենսդրության մայրական կապիտալ ստանալու իրավունք ունեն այն ընտանիքները, որոնք 2007 թվականի հունվարի մեկից ունեցել են երկրորդ երեխան: Ընտանիքը կարող է կապիտալը օգտագործել բանակավայրի բարելավման, ծնողների մեկի կենսաթոշակի մեծացման կամ երեխաներից մեկին կրթություն տալու համար: