Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկացիների կողմից խփված իրանական ֆրեգատը սպառազինություն չուներ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացրել է Greater Kashmir պարբերականը։

Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական ռազմանավի խորտակումից երկու օր անց Իրանը նախազգուշացրել է, որ «անզեն նավի դեմ հարձակումը անպատիժ մնալ չի կարող»։

Dena ֆրեգատը վերադառնում էր Իրան՝ բազմակողմ ռազմածովային զորավարժություններին մասնակցելուց հետո, որոնք կազմակերպել էր Հնդկաստանը։ Գրոհի հետեւանքով զոհվել են առնվազն 87 իրանցի ծովայիններ, ինչը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության լուրջ էսկալացիա է նշանավորում Պարսից ծոցի սահմաններից դուրս։


«Այդ նավը եկել էր մեր հնդիկ բարեկամների հրավերով՝ մասնակցելու միջազգային զորավարժություններին։ Դա արարողակարգային միջոցառում էր, եւ նավը սպառազինություն չուներ»,- ասել է Խաթիբզադեն։