Երեկ տեղի է ուեցել «Ինչպես երկու կաթիլ» նմանակման շոուի առաջին եթերը, որի ժամանակ ուկրաինական էստրադայի աստղերը պետք է նմանակեն համաշխարհային աստղերին: «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհին Եվա Բուշմինան շոուի ժամանակ պետք է նմանարկեր Շեր լեգենդար երգչուհու կերպարը և երգչուհին իր առջև դրած առաջադրանքը կատարել է հիանալի կերպով:
Նախագծի ժյուրիներից մեկի՝ Գարիկ Մարտիրոսյանի կարծիքով Եվան բեմի վրա Շերից ավելի լավ տեսք է ունեցել և կարողացել է ոչնչից ստեղծել ինչ-որ մի բան: «Շերի ամբողջ ստեղծագործական աշխատանքը, Շերի կերպարը ինձ համար դատարկություն է: Շերը դա ոչնչություն է,որը 40 տարվա ընթացքում ընդամենը յոթ հիթի հեղինակ է դարձել»,- նշել է Գարիկ Մարտիրոսյանը:
Ընդ որում հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրել է արդյոք կարող եք պատասխան տալ հայկական համայնքի առջև և հիշեցրել է հանդիսատեսներին, որ Շերի իրական ազգանունը Սարգսյանն է և նա ծագումով հայ է: