Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ։
«2026 թվականի մարտի 6-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/1232-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Հերցեպտին (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7741B04 սերիայով դեղի օգտագործումից»,-նշում է տեսչական մարմինը։
Նշենք, որ այս դեղամիջոցն օգտագործվում է կրծքագեղձի բուժման դեպքում, Հերցեպտինը HER2 դրական քաղցկեղների թիրախային թերապիայի համար նախատեսված մոնոկլոնալ հակամարմին։ Որպես մոնոթերապիա կամ զուգակցված այլ դեղորայքի հետ կիրառվում է հիմնականում HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ։


