Ֆուտբոլի Իրանի հավաքականը չի մասնակցի 2026թ. աշխարհի առաջնությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին։
«ԱՄՆ–ի կոռումպացված կառավարության կողմից մեր առաջնորդի սպանությունից հետո չկա ոչ մի պայման, որը թույլ կտար մեզ մասնակցել աշխարհի առաջնությանը։ Իրանի դեմ 8 կամ 9 ամսում երկու պատերազմներից, մի քանի հազար իրանցիների սպանությունից հետո չկա հնարավորություն մասնակցելու աշխարհի առաջնությանը»,– նախարարի խոսքը մեջբերում է DPA–ն։
Իրանի հավաքականն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Առաջնությունը կանցկացվի հունիս–հուլիսին ԱՄՆ–ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երաշխավորել է Իրանի հավաքականի մասնակցությունը։


