Իրանը հարևան երկրներին խնդրել է «թույլ չտալ ԱՄՆ-ին չարաշահել իրենց տարածքը»։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Նրանք սպանել են մեր գերագույն առաջնորդին և մեր կարևորագույն հրամանատարներին։ Դուք ակնկալում եք, որ նման հարուստ քաղաքակրթություն ունեցող երկիրը, ինքնիշխան պետությունը, անտարբե՞ր կմնա այս հրեշավոր ագրեսիայի առաջ։ Մենք խնդրել ենք մեր հարևաններին թույլ չտալ ԱՄՆ-ին չարաշահել իրենց տարածքը»,- ասել է նա իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։


Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «եվրոպացիների վրա մեծ պատասխանատվություն է դրված», և «նրանք չպետք է հաճոյանան ԱՄՆ-ին ու Իսրայելին»։ «Նրանք պետք է բավականաչափ համարձակ լինեն՝ այս անարդարության դեմ հանդես գալու համար և եթե նրանք դա անեին, մենք կցանկանային նրանց տեսնել միջնորդի դերում»,- ընդգծել է Բաղային