Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը արքայազն Հարին որոշել է ամուսնանալ: Նա հայտնել է, որ որպես իր կյանքի ուղեկից տեսնում է 24 ամյա Կրեսիդա Բոնասին: Երիտասարդ զույգը հանդիպում է արդեն երեք տարի: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել են արքայազնի ընկերները, որոնք ցանկացել են մնալ անանուն, հայտնել են, որ վերջինիս և Կրեսիդա Բոնասի հետ ամուսնությունը տեղի կունենա հաջորդ տարի: Նրանց խոսքերով աղջիկը հաղթահարել է իր բոլոր վախերը և մտածում է արքայազնի հետ իր հարաբերությունները պաշտոնականացնելու մասին:
Ընդ որում Հարիի մոտ ընկերների միջև ներքին պայմանավորվածություն կա չբացահայտել արքայազնին վերաբերվող անձնական կյանքի մասին տվյալներ, ուստի պարզ չէ, թե ինչքանով են արժանահավատ անգլիական պարբերականի աղբյուրները: