Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության պատճառով երկուշաբթի առավոտյան նավթի գները շարունակում են աճել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1.74 դոլարով (1.69%)՝ մեկ բարելի համար հասնելով 104.88 դոլարի: Անցյալ ուրբաթ օրը պայմանագիրը թանկացել է 2.68 դոլարով (2.67%)՝ մեկ բարելի համար հասնելով 103.14 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի ապրիլյան ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ թանկացել են 0.98 դոլարով (0.99%)՝ մեկ բարելի համար հասնելով 99.69 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում այս պայմանագրերը աճել են 2.98 դոլարով (3.11%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.71 դոլարի։


