Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերային ավիահարված է հասցրել Թեհրանում Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի ուղղությամբ, հայտնում է «Times of Israel»-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Այս հարվածի մասին առաջինը հայտնել է «Iran International» գործակալությունը, որից կարճ ժամանակ անց տեղեկությունը հաստատել է իսրայելցի պաշտոնյան։
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելը դեռևս ուսումնասիրում է այդ հարվածի արդյունքները։


