Անտրամաբանական կլիներ ակնկալել, որ Լիբանանի կառավարությունը կզինաթափի «Հեզբոլլահ» շարժմանը, քանի դեռ Իսրայելը ռմբակոծում է երկիրը: Այս մասին չորեքշաբթի օրը «France Info» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի հարցերով Ֆրանսիայի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լե Դրիանը։


Նա ընդգծել է, որ միայն բանակցությունները թույլ կտան հանգուցալուծել ճգնաժամը։ «Իսրայելը շատ երկար ժամանակ օկուպացված է պահել Լիբանանը և չի կարողացել ոչնչացնել «Հեզբոլլահի» ռազմական ներուժը։ Հետևաբար, նրանք չեն կարող հիմա խնդրել Լիբանանի կառավարությանը կատարել այդ աշխատանքը երեք օրում՝ հարվածների տակ»,- հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը։