Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոր սերնդի ֆրանսիական ավիակիրը, որը 2038 թվականին կփոխարինի «Շարլ դը Գոլին», կկոչվի «Ազատ Ֆրանսիա» (France Libre)՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական օկուպացիայի դեմ ֆրանսիական դիմադրության «ոգու» հանդեպ հարգանքի նշան։ Այս մասին հայտնել է France 24-ը։

Միջուկային ուժային կայանքով նոր առաջնակարգ նավը, որը կփոխարինի երկրի միակ ավիակիր «Շարլ դը Գոլին», կդառնա Եվրոպայում երբևէ կառուցված ամենամեծ ռազմական նավը։


Նոր ավիակրի կառուցումը գնահատվում է 10 միլիարդ եվրո։