Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվել է որոշումով` գիշերել այնտեղ և այսօր` ժամը 14-ին դիմավորել ՀՀԿ-ին, որն օրեր առաջ իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին` հրապարակում միջոցառում անելու մասին: Թե ինչպես կընթանա ժողովրդի և ՀՀԿ-ի հանդիպումը, դժվար է ասել: Իսկ հանրահավաքից հետո, թերթի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ,-գրում է «Հրապարակ» թերթը: