Իրանի զինված ուժերը հայտնել են ամերիկյան «Abraham Lincoln» ավիակրին հասցված հրթիռային հարվածների մասին. տեղեկացնում է Press TV-ն:

Իրանի ԶՈՒ հաղորդմամբ՝ հարվածներն իրականացվել են թևավոր հրթիռների կիրառմամբ:


Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանիի խոսքով՝ Իրանը մշտապես հետևում է «Abraham Lincoln» ավիակրի տեղաշարժին և մտադիր է հարվածներ հասցնել ամեն անգամ, երբ այն հայտնվի իրանական հրթիռների խոցման տիրույթում: