Իրաքի կառավարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Ալ-Հաբանիայի հիվանդանոցի վրա կատարված հարվածի կապակցությամբ։ Դրա մասին հայտարարել է Իրաքի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Սաբահ ալ-Նումանը։
Ըստ INA լրատվական գործակալության՝ վարչապետը « Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Իրաքում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի խիստ նոտա հղել՝ ներկայացնելով իր ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ Իրաքի դիրքորոշումը» և դատապարտելով «անպատասխանատու վարքագիծը, որը հավասարազոր է նողկալի հանցագործության»։ Բաքցի դրանից, «պաշտոնական բողոք, որը հիմնավորված է փաստաթղթերով, կուղարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Իրաքի և նրա ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար՝ այդ խախտումների առնչությամբ»։
Չորեքշաբթի առավոտյան Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առնվազն յոթ իրաքցի զինծառայողներ զոհվել են և 13-ը՝ վիրավորվել Արաբական Հանրապետության արևմուտքի Անբար նահանգում ռազմական թիրախների վրա կատարված ավիահարվածի հետևանքով։ Հարձակման թիրախ է դարձել Պաշտպանության նախարարության և Հաշդ աշ-Շաաբի շիա աշխարհազորի համատեղ բազան Ալ-Հաբանիյայում։ Հարվածել է հասցվել նաև հիվանդանոցին։
Իրաքում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր, Արաբական Հանրապետությունում նրանց դիրքերին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել են տասնյակ շիա աշխարհազորի զինյալներ։ Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կանչել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հղել Անբար նահանգում Հաշդ աշ-Շաաբիի շտաբ-բնակարանի և Էրբիլում քրդական անվտանգության ուժերի շտաբ-բնակարանի վրա հարվածների կապակցությամբ։


