ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողության հետևանքով վնասված Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը առնվազն 25 միլիարդ դոլարի ներդրում կպահանջի։ Նման գնահատական է տրված «Rystad Energy» խորհրդատվական ընկերության զեկույցում, որը փոխանցվել է TASS գործակալությանը։

«Մերձավոր Արևելքում պատերազմը հանգեցրել է նավթի և գազի համաշխարհային մատակարարումների լուրջ խափանումների։ Ամբողջ տարածաշրջանում արձանագրվել են հեղուկացված բնական գազի արտադրության գծերի, նավթավերամշակման գործարանների, վառելիքի տերմինալների և գազը հեղուկ վառելիքի վերամշակող կարևորագույն ձեռնարկությունների վնասումներ ու աշխատանքի դադարեցումներ։ Այսօրվա դրությամբ էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման և վերականգնման ծախսերը, ըստ նախնական գնահատականի, կարող են կազմել առնվազն 25 միլիարդ դոլար», — նշված է զեկույցում։

Ընդգծվում է, որ առավել խիստ վնասված օբյեկտների թվում են Կատարի «Ռաս Լաֆան» արդյունաբերական կլաստերը, որտեղ կենտրոնացված են գազի հեղուկացման, պահպանման և առաքման հիմնական հզորությունները, ինչպես նաև Իրանի «Հարավային Փարս» խոշոր գազային հանքավայրը։ Բացի այդ, զգալի վնաս է հասցվել Բահրեյնի «Bapco Energies» ընկերության նավթավերամշակման գործարանին։