Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
Զիդանն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հասել են բանավոր համաձայնության, որի մասին չեն հայտարարում ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի նկատմամբ հարգանքից։
Արդեն հայտնի է, որ Դեշամը հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո հեռանալու է պաշտոնից։
Զիդանն իր մարզչական շտաբ է հրավիրել Դավիդ Բետոնիին եւ Համիդ Մսաիդիին, որոնց հետ աշխատել է «Ռեալում»։
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին եւ Արքայական թիմի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկուական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը եւ Եվրոպայի սուպերգավաթը։


