Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը մամուլի ասուլիսում խոստացել է, որ Բանդար Աբբասում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի գիշերային սպանությունից հետո զինվորականները կշարունակեն իրանցի առաջնորդների որսը, հաղորդում է Times of Israel-ը։
«Ոչնչացումը չի դադարի. մենք կշարունակենք հետապնդել Իսրայելին սպառնացող յուրաքանչյուրին»,- ասել է նա։
Ըստ Դեֆրինի՝ զինվորականները մինչ օրս հարվածել են իրանական զենքի արդյունաբերության ավելի քան 1000 օբյեկտների։
«Մենք խոսում ենք հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և պաշտպանական համակարգեր արտադրող գործարանների մասին»,- ասել է նա։
Դեֆրինն ասել է, որ ՑԱԽԱԼ-ը հարվածում է «ռազմամթերքի արդյունաբերության բոլոր օբյեկտներին»։
«Մենք կհասնենք նաև ենթակապալառուներին։ Առաջիկա օրերին կխորացնենք մեր նվաճումները և երկարաժամկետ հեռանկարում կվերացնենք այդ սպառնալիքը»,- հավելել է նա։


