Ոչ մի խաղաղ ժամանակ լինել չի կարող։ Մենք պատրաստվում ենք պատերազմի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է Բելտան։
«Դրա համար ենք մենք զինված ուժեր ստեղծել, դրա համար ենք նրանց պահում, դրա համար է ժողովուրդը գումար հատկացնում մեզ ու ձեզ պահելու համար։ Եվ այս լսարանում (և ոչ միայն այս) մարդիկ պետք է հասկանան՝ մենք բացարձակապես դեմ ենք պատերազմին։ Հատկապես մեր սպաները, մեր զինվորները, Զինված ուժերը։ Որովհետև մենք գիտենք՝ ինչ է պատերազմը։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց բանակը հենց դրա համար է նախատեսված։ Եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի մեզ հետ խոսել և մեզ նայել զենքի նշանառության միջով, մենք կպատասխանենք։ Հենց դրան էլ պատրաստվում ենք», - հայտարարել է նա։


