ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները աչքի չեն ընկնում նրբագեղությամբ և չեն համապատասխանում պատշաճության չափանիշներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Բացի այդ, ինչպես հայտնում է France 24-ը, Մակրոնն «անիրատեսական» է անվանել Հորմուզի նեղուցի «ազատագրման» ռազմական գործողությունը։


Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում նա կտրուկ քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմը

Մակրոնը հայտարարել է, որ պատերազմը «միջուկային խնդրի երկարաժամկետ լուծում» չէ՝ նկատի ունենալով Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագիրը։ Նա նաև «ոչ իրատեսական» է անվանել Հորմուզի նեղուցն «ազատագրելու» նպատակով ռազմական գործողության մասին խոսակցությունները։

«Ոմանք պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով ուժով ազատագրելու գաղափարը. այս դիրքորոշումը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները, թեև այն փոփոխական է», - նշել է նա։

Մակրոնը դեռ ապաքինվում է կնոջ հարվածից․ Թրամփ