Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում թշնամու կործանիչի խոցման մասին, հաղորդում է Pars Today-ը։

Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության՝ «ԻՀՊԿ-ի ՀՕՊ համակարգերի լիակատար ոչնչացման մասին ստախոս ԱՄՆ նախագահի կեղծ պնդումներին ի պատասխան», մի քանի րոպե առաջ Քեշմ կղզու հարավային մասում ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նոր առաջադեմ ՀՕՊ համակարգով և երկրի միասնական ՀՕՊ ցանցի վերահսկողության ներքո թշնամու ժամանակակից կործանիչ է խոցվել։

Խոցվելուց հետո ինքնաթիռն ընկել է Հենգամ և Քեշմ կղզիների միջև և խորտակվել Պարսից ծոցի խոր ջրերում։