Իսպանացիների 81%-ը խաղաղության համար սպառնալիք է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը երկու տոկոսային կետով ավելի է Վլադիմիր Պուտինի ցուցանիշից (79,3%): Այսպիսին են El Pais/Cadena SER-ի ապրիլյան հարցման արդյունքները, որում հարցվողներին խնդրել են նշել համաշխարհային կայունությանն առավել սպառնացող առաջնորդներին:


Երրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 71,2%: Նրան հաջորդում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին (62,9%), Կիմ Չեն Ընը (62,25%) և Սի Ծինփինը (49,3%):


Հարցման արդյունքները արտացոլում են իսպանական հասարակության ընդհանուր տրամադրվածությունը. Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության սկզբից ի վեր Մադրիդը բացահայտ քննադատական դիրքորոշում է որդեգրել՝ մերժելով ԱՄՆ-ին Իրանին հարվածելու համար համատեղ ռազմաբազաներն օգտագործելու հարցում: Ի պատասխան՝ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ դադարեցնել Իսպանիայի հետ առևտուրը: Վարչապետ Պեդրո Սանչեսն իր հերթին դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքին հակասող: