Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերության քաղաքական տեղեկատվության բաժնի ղեկավար Հասան Աբեդինին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տուրքեր սահմանելու դեպքում Թեհրանը կարող է տարեկան 64 միլիարդ դոլար ստանալ։

«Եթե, օրինակ, հաշվի առնենք, որ անցյալ տարի նեղուցով անցել է 32 հազար նավ, և եթե յուրաքանչյուրից գանձվի 2 միլիոն դոլար, կստացվի մոտ 64 միլիարդ դոլար», — ասել է Աբեդինին։

Նշենք, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունն ամրագրված է Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած ծրագրում, որն էլ դրվել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների հիմքում։