Այսօր Վրաստանի հյուսիս-արևելքում գտնվող լեռնային Տուշեթի շրջանում մեկ րոպեի տարբերությամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ցնցումների ուժգնությունը կազմել է 3.7 և 3.3 մագնիտուդ։ Դրանք գրանցվել են Ախմետայի մունիցիպալիտետում՝ Դաղստանի հետ սահմանի մոտ։
Երկրաշարժերի օջախները գտնվել են 10 և 14 կիլոմետր խորության վրա։
Ավերածնությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։


