Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան դարձել է փարիզյան ակումբի պատմության մեջ առաջին խաղացողը, որի հաջողվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի չորս անընդմեջ հանդիպումներում դառնալ գոլի հեղինակ, հաղորդում է Squawka-ն։


Քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն տանը 2:0 հաշվով պարտության է մատնել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»։ 25-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել 65-րդ րոպեին։


Նախորդ երեք հանդիպումներում Կվարացխելիան գոլ էր խփել «Մոնակոյին» (2:2), դուբլի հեղինակ էր դարձել աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիի» դեմ առաջին խաղում (5:2), իսկ «Չելսիի» դեմ պատասխան խաղում խփել էր մեկ գոլ (3:0)։