Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
«Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի»,–ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։


