Տարածաշրջանում հրադադարի հաստատումը կարագացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանտարկությունը, Х սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Նեթանյահուի դատավարությունը կվերսկսվի կիրակի օրը։ Տարածաշրջանում, ներառյալ՝ Լիբանանում հրադադարի հաստատումը, կարագացնի նրա բանտարկությունը։ Եթե ԱՄՆ-ը ցանկանում է խաթարել իր տնտեսությունը՝ Նեթանյահուին թույլ տալով ոչնչացնել դիվանագիտությունը, դա, ի վերջո, նրա ընտրությունը կլինի։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլինի, սակայն պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Արաղչին։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նեթանյահուի դատավարությունը, որը հետաձգվել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով, ապրիլի 12-ին կվերսկսվի։