ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ իրանական ցանկացած նավ, որը կմոտենա ծովային շրջափակման գոտուն, անմիջապես կոչնչացվի։
«Զգուշացնում եմ՝ եթե իրանական արագընթաց նավերից որևէ մեկը մոտենա մեր շրջափակման գոտուն, այն անմիջապես կվերացվի նույն ոչնչացման համակարգի միջոցով, որը մենք օգտագործում ենք բաց ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Կիրակի օրը Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կարգելափակի Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերը: Նա նաև հրահանգել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք վճարում են Իրանին նեղուցով անցնելու համար


