Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ իր մասնակցությունը Բուլղարիայի և Իտալիայի դեմ խաղերին հարցականի տակ է:

«Օրեցօր ավելի լավ եմ ինձ զգում, վերականգնվում եմ,- նկատել է Բերեզովսկին: - Բայց պետք է խոստովանել, որ վնասվածքը տհաճ է և երկարատև: Մարզվում եմ ընդհանուր խմբում, մինչ այս մեկ շաբաթ «Դինամոյում», հիմա էլ այստեղ՝ Հայաստանի հավաքականում: Մարզավիճակ եմ հավաքում, պատրաստվում եմ: Իսկ, թե ով կլինի դարպասում, խաղից առաջ կորոշեն մարզիչները:

Քանի դեռ Հայաստանի հավաքականը տեսական հնարավորություններ ունի խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու, պետք է պայքարենք: Մենք հաստատ տրամադրված են Սոֆիայում կրած պարտություն համար ռևանշ վերցնելու, առավել ևս, որ այդ խաղից հետո կարիերան ավարտեց Սարգիս Հովսեփյանը: Դա առաջին պարտությունն էր ընտրական փուլում և կցանկանայի, որ սեփական հարկի տակ հաղթանակ տանեին բուլղարացիների նկատմամբ»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի բուլղարացիներին: