ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի կարող հարկեր գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։

«Ո՛չ։ Ոչ մի դեպքում... Սահմանափակումն այն է, որ դուք չեք կարող վճարել անցման համար։ Ո՛չ, անցման համար վճար չի լինի», - ասել է Թրամփը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալի Հեզրիանը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հակառակորդը կհամոզվի, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է «խելացիորեն» վերահսկել Հորմուզի նեղուցը։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով կարող են անցնել միայն ոչ թշնամական երկրների նավերը, այն էլ՝ համապատասխան տուրքեր վճարելու դեպքում։