Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը չի շրջանցի ՀԱՊԿ տարածաշրջանը։ Այս հայտարարությունը նա արել է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
Լավրովի խոսքով՝ անկայունությունն ընդգրկում է միանգամից մի քանի ուղղություններ. շարունակվում է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող պատերազմը, ընդլայնվում են ռազմական Լիբանանում և Սիրիայում իրականացվող գործողությունները, իսկ պաղեստինյան պետության ստեղծման հեռանկարները գնալով ավելի անորոշ են դառնում, ինչը կապված է ստեղծման անթույլատրելիության մասին Իսրայելի պաշտոնական հայտարարությունների հետ։ ՌԴ ԱԳ նախարարը տեղի ունեցողն անվանել է «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայի» արդյունք։
Լավրովը հղում է արել նաև Անթալիայի միջազգային համաժողովում հնչած մտահոգություններին, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթին։ Նրա խոսքով՝ միջոցառման մասնակիցները լուրջ տագնապ են հայտնել ոչ միայն Արաբական թերակղզու երկրների համար ճգնաժամի հետևանքների, այլև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ «Այս տարածաշրջանը մշտապես փոխկապակցված է, և անկայունությունը մի հատվածից տեղափոխվում է մյուսը»,— ընդգծել է նախարարը։


