ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մայիսի 13-ին կժամանի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների՝ այցը տեղի կունենա դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Այն կկայանա մայիսի 14-15-ը Անթալիայում։

Մամուլի ծառայությունը նաև հստակեցրել է, որ Ռյուտեն չի պատրաստվում մամուլի ասուլիսներ անցկացնել հանդիպման արդյունքների վերաբերյալ։