Իսպանական Sport պարբերականը ներկայացրել է այս տարվա տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաթանկ ձեռքբերումները:
Նրանց թվում նշված է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանի մասին պարբերականը մասնավորապես նշում է, որ սա մեծ հաջողություն էր Բորուսիայի համար: Մխիթարյանը կարողացավ հեշտությամբ մոռացնել տալ Գյոթցեին և լինելով խաղաոճով տարբեր ֆուտբոլիստ կարողացավ հաջողության հասնել: Կլոպը հնարավորություն տվեց ֆուտբոլիստին, իսկ վերջինս պատասխանեց անգամ սպասվածից շուտ: Նա նաև Բունդեսլիգայում դարձել է երեք գոլի հեղինակ:
Ամենաթանկ ձեռքբերումների թվում նշված է նաև Գարեթ Բեյլը- Ռեալ Մադրիդ(100 մլն եվրո), Էդիսոն Կավանին- ՊՍԺ(64,5 մլն եվրո), Ռադամել Ֆալկաո- Մոնակո(60 մլն եվրո), Նեյմար- Բարսելոնա(57 մլն), Մեզուլ Օզիլ-Արսենալ(50 մլն), Ջեյմս Ռոդրիգես-Մոնակո(45 մլն եվրո), Ֆերնանդինյո-Մանչեսթեր Սիթի(40 մլն), Մարիո Գյոթցե-Բավարիա(37 մլն), Գոնսալո Իգուաին-Նապոլի(37 մլն), Վիլիան-Չելսի(35,5 մլն), Մարուան Ֆելաինի- Մանչեսթեր Յունայթեդ(32,4 մլն), Իսկո-Ռեալ Մադրիդ(30 մլն), Ռոբերտ Սոլդադո-Տոտենհեմ(30 մլն),Խեսուս Նավաս- Մանչեստեր Սիթի(20 մլն):