Իսրայելական ավիահարվածից չորեքշաբթի վիրավորվել են երկու լիբանանցի լրագրողներ, երբ նրանք աշխատում էին Իսրայելի հետ սահմանի մոտակայքում, հայտնում է Գրանսպրես գործակալությունը:
Լիբանանյան Al-Akhbar պարբերականը հայտնել է, որ իր թղթակից Ամալ Խալիլը և լուսանկարիչ Զեյնաբ Ֆարաջը տուժել են Լիբանանի հարավային Ալ-Թիրի քաղաքին հասցված հարվածի հետևանքով: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ալ-Թիրիի ուղղությամբ հարվածների հետևանքով զոհվել են նաև երկու խաղաղ բնակիչներ: Ֆարաջը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Խալիլը մնացել էր փլատակների տակ. փրկարարներին երկար ժամանակ չէր հաջողվում հասնել նրան՝ նախազգուշական հարվածների պատճառով: Մի քանի ժամ անց փրկարարական ջոկատները՝ լիբանանյան բանակի և բուլդոզերի ուղեկցությամբ, այնուամենայնիվ կարողացել են մուտք գործել քաղաք:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը կոչ է արել զերծ մնալ մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին հարվածելուց:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ նույնականացրել է երկու ավտոմեքենա, որոնք դուրս են եկել ««Հըզբոլլահի» ռազմական օբյեկտից», և հարված է հասցրել՝ տեղաշարժը որակելով որպես հրադադարի պայմանավորվածությունների խախտում: ՑԱԽԱԼ-ը հավելել է, որ փրկարարների աշխատանքին չի խոչընդոտել:


